Ողջու՜յն

Բարի գալուստ «Ինլայթ»-ի թվային տարածություն։

Ծանոթացիր մեր թվային արտադրանքին, հետևիր անցուդարձին և մնա մեզ հետ։

որպես նախաձեռնություն
16 տարի
որպես ՀԿ
8 տարի
անդամներ և կամավորներ
500+ անհատներ
5 լեզուներով
2500+ հրապարակում

Մեր մասին

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը հետազոտական, խորհրդատվական կենտրոն է:

Գաղափարներ

Հայաստանակենտրոնություն
Մենք պետականակենտրոն ենք: Մեր բոլոր նախաձեռնություններում մենք ելնում ենք Հայաստանի Հանրապետության շահերից։
Ազատականություն
Գերխնդիր ունենալով հանրային շահի սպասարկումը՝ մենք մեկնարկում ենք ազատական գաղափարներից:

Սկզբունքներ

Համահավասարություն
«Ինլայթ»-ը հավասար հեռավորության վրա է քաղաքական բոլոր դերակատարներից և ուժային կենտրոններից:
Հրապարակայնություն
«Ինլայթ»-ի ողջ գործունեությունը կազմակերպվում է առավելագույնս հրապարակային, թափանցիկ և հաշվետու ձևաչափով:
Արհեստավարժություն
«Ինլայթ»-ի մտահղացքի իրականացնողներն են արհեստավարժ անհատները, ովքեր համոզված են, որ ներկայում կառուցվող ապագան հենց իրենք են ուրվագծում և մոդելավորում՝ մտածելով, խոսելով և գործելով: